ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Կինոպուրակները կարող են լինել նույնքան պահանջված, որքան կինոթատրոնները»

«Կինոպուրակները կարող են լինել նույնքան պահանջված, որքան կինոթատրոնները»
24.09.2012 | 07:39

«Կինոպուրակ. ֆիլմ` բաց երկնքի տակ» նախագծի շրջանակներում մանկական այգում կազմակերպվում են բացօթյա կինոդիտումներ:

Սեպտեմբերի 22-ին և 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը երևանցիների դատին են հանձնել «Ամելին» ու «1+1» ֆիլմերը:
Յուրաքանչյուր ֆիլմ դիտել է 250-300 հանդիսատես:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշել է, որ «Կինոպուրակ» ծրագիրը երիտասարդությանը միավորող միջոցառում է` չկաշկանդող, բարի միջավայրում: «Այստեղ ներկա են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Հատկապես ուրախալի է երիտասարդ զույգերի ներկայությունը: Կարծում եմ` կինոդիտումների պարբերականությունն ապահովելու պարագայում կինոպուրակները կարող են լինել նույնքան պահանջված, որքան կինոթատրոնները»,- ասել է նա:
Կինոդիտմանը մասնակցում են կինոգետներ, ռեժիսորներ, կինոքննադատներ:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են բացառապես ճանաչողական, դաստիարակչական, ուսուցողական բնույթի բարձրարժեք ֆիլմեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ